09/03/2020 12:58
Կալիֆոռնիայի ափերին 5,9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ-ի արևմուտքում գտնվող Կալիֆոռնիայի ափերին գրանցվել է 5,9 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել 02:59-ին (Երևանի ժամանակով ժամը 06:59-ին): Էպիկենտրոնը գտնվել է Պետրոլիա ոչ մեծ բնակավայրից 86 կիլոմետր դեպի արևմուտք: Երկրաբանական ծառայության տվյալով` օջախը գտնվել է 2,2 կիլոմետր խորության վրա:
Եվրոպական միջերկրածովյան սեյսմիկ կենտրոնի տվյալով` երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,8 մագնիտուդ:
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան: