09/03/2020 18:54
Եվրախորհրդի ղեկավարը ԵՄ երկրների ղեկավարների հետ կորոնավիրուսի վերաբերյալ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջիկա օրերին հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի միության անդամ երկրների ղեկավարների հետ՝ նոր կորոնավիրուսի հոտ կապված: Այդ մասին նա հայտարարել է Բրյուսելում:
«Կոնսուլտացիաների արդյունքում ես որոշեցի մոտ ժամանակներս ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ հեռախոսային խորհրդաժողով անցկացնել կորոնավիրուսի շուրջ՝ համակարգելու ԵՄ-ի ջանքերը», - նշել է Միշելը:
Նա ընդգծել է՝ ԵՄ անդամ երկրները պետք է համագործակցեն, որպեսզի պաշտպանեն Եվրոպայի քաղաքացիների առողջությունը: