09/03/2020 13:34
Հնդկաստանում բժիշկներն առաջին անգամ կորոնավիրուս են գտել 3 տարեկան երեխայի մոտ
Հնդկաստանի բժիշկները նոր կորոնավիրուսով վարակում են ախտորոշել Կերալա նահանգից 3 տարեկան երեխայի մոտ, որն այս հիվանդությամբ ամենափոքրահասակ պացիենտն է դարձել երկրում: Ինչպես հայտնել է NDTV հեռուստաալիքը, նաև առաջին անգամ հիվանդությունը հայտնաբերվել է Ջամուի և Քաշմիրի նահանգում՝ 63-ամյա մի կնոջ մոտ:
Հեռուստաալիքի տվյալով՝ հիվանդացած երեխան ընտանիքի հետ վերադարձել էր Իտալիա տուրիստական ուղևորությունից, իսկ Քաշմիրում հիվանդացած կինը վերջերս այցելել էր Իրան: Երկու պացիենտների վիճակը կայուն է: Ավելի վաղ ՉԺՀ-ի հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնը հրապարակել էր մի հետազոտության արդյունքները, որի համաձայն երեխաները և մինչև 19 տարեկան դեռահասներն ամենից քիչ են ենթակա վարակման ռիսկին:
Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, կորոնավիրուսով ամենից շատ վարակվածները տարեց մարդկանց և թույլ իմունիտետ ունեցող մարդկանց շրջանում են: Երկուշաբթի առավոտվա տեղեկատվությամբ, Հնդկաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակով 41 հիվանդ: