09/03/2020 12:12
Ավստրալիայի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 80-ի
Ավստրալիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը հասել է 80-ի, հաղորդվել է երեք մահվան դեպքի մասին:
Այս մասին հայտնում են երկրի առողջապահության նախարարությունից:
«Ավստրալիայում կա հաստատված կորոնավիրուսի 80 դեպք (COVID-19), ներառյալ երեք մահվան դեպք, - ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դեպքերի մեծ մասը գրանցվել է Նոր Հարավային Ուելս նահանգում:
Նաև ճշտվում է, որ 80 դեպքից 22 մարդ արդեն բուժվել է: