10/03/2020 11:19
Արսեն Բաբայան. Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ. կարո՞ղ է ՀՀԿ-ն է անցկացնում
Իրավապաշտպան, «Ոչ» շտաբի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը խախտումներ է արձանագրել Ագարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացվող քարոզարշավի ընթացքում:
«Ագարակի քարոզչությունից մի հատված աչքի տակով անցկացրեցի։ Քարոզչության մասնակցում են դպրոցականներ, անչափահասներ, ուսուցիչներ, պետական սեկտորի աշխատողներ։ Թեև դասերն արդեն սկսվել են ու հիմա էլ դասի ժամ է դպրոցներում, բայց դա չի խանգարում ԿԳՄՍ նախարարին տեղում ականատեսը լինել վերոգրյալ իրողությանը։ Հիմա նստած մտածում եմ. կարո՞ղ է այս քարոզչությունը ՀՀԿ-ն է անցկացնում», - Facebook-ի իր էջում գրել է Բաբայանը: