10/03/2020 11:10
Ամբողջ Իտալիայում կարանտին է սահմանվել
Իտալիայի Նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպե Կոնտեն ստորագրել է դեկրետ, որի համաձայն սահմանափակվում է բնակչության տեղաշարժումը երկրի ամբողջ տարածքում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու նպատակով:
Փաստաթղթում, որն ուժի մեջ է մտնում առավոտյան, խոսքը վերաբերում է առանց հարգելի պատճառների տեղափոխությունների արգելմանը: Դրանց թվին են դասվում աշխատանքային կամ ընտանեկան անրաժեշտությունը, ինչպես նաև տեղափոխություններն առողջական վիճակի պատճառով, դադարեցնում է մարզական բոլոր մրցումները, ներառյալ ֆուտբոլի ազգային առաջնությունը: Բացի դրանից, արգելվում են ցանկացած խմբային հանդիպումներ: Ինչպես ճշտվում է, ընդունված կարանտինային միջոցները, որոնք ավելի վաղ վերաբերում էին միայն Լոմբարդիայի հյուսիսային մարզին և Վենետոյի, Էմիլիա Ռոմանիայի, Պիեմոնտի և Մարկեի մարզերի մի շարք շրջանների, այսուհետև տարածվում են երկրի ամբողջ տարածքի վրա:
Դա նշանակում է բոլոր ժամանացային հիմարկությունների, ներառյալ թանգարանների, թատրոնների և կինոթատրոնների փակում, նաև առեւտրային կենտրոնների, ռեստորանների և հասարակական սննդի այլ կետերի աշխատանքի սահմանափակում, այդ թվում՝ հանգստյան և տոն օրերին: Մինչև ապրիլի 3-ը փակ կմնան բոլոր ուսումնական հաստատությունները: Վերջին տվյալների համաձայն՝ Իտալիայում ախտահարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 9 հազարը: Ավելի քան 700 մարդ բուժվել է, մահերի քանակը հասել 463-ի: