10/03/2020 10:25
ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։