10/03/2020 11:31
ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն քննարկում է դեպի Իտալիա չվերթերի հնարավոր դադարեցման հարցը
Aysor.am-ի տեղեկություններով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում այս ժամերին խորհրդակցություն է ընթանում՝ որոշելու դեպի Իտալիա չվերթերի հնարավոր չեղարկման հարցը։
Այս պահին կոնկրետ որոշում չկա, հստակ տեղեկություններ կլինեն, ամենայն հավանականությամբ, ընդմիջումից հետո։
Հիշեցնենք, որ հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է արել խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։