![ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան](https://www.aysor.am/news_images/557/1668579_1/f5e6733f3cb38e_5e6733f3cb3ce.thumb.jpg)
10/03/2020 10:25
ԱԳՆ-ն Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ է անում անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ Հայաստան
Հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելման ուղղությամբ Իտալիայի իշխանությունների կողմից հայտարարված միջոցառումները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ՀՀ քաղաքացիներին կոչ է անում խստագույնս ձեռնպահ մնալ Իտալիա այցելությունից, իսկ ներկայումս Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին՝ անհապաղ ընդհատել ուղևորությունը և վերադառնալ ՀՀ։
ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն հորդորում է մշտական կապ պահպանել Իտալիայում ՀՀ դեսպանության հետ։