10/03/2020 17:54
«Ryanair» ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հետադարձ, մինչև ապրիլի 8-ը
«Ryanair» ընկերությունը դադարեցնում է բոլոր չվերթները Երևանից դեպի Իտալիա և հետադարձ, մինչև ապրիլի 8-ը՝ հետևելով Իտալիայի կառավարության երկիրը փակելու որոշմանը:
Ընկերությունից տեղեկացնում են, որ բոլոր այն ուղևորները, որոնց վրա կազդի այս որոշումը, կտեղեկացվեն էլեկտորնային նամակով: Ուղևորները, որոնք կցանկանան վերադառնալ հայրենիք, կկարողանան անվճար փոխել իրենց տոմսն ավելի վաղ նախատեսվող չվերթով, որոնք կգործեն մինչև մարտի 13-ի կեսգիշեր:
Այն ուղևորները, որոնց չվերթները չեն կատարվի, կարող են դիմել գնի ամբողջական վերադարձի համար կամ կարող են ստանալ գումարը կանխավճարի տեսքով իրենց հաշվի վրա, որը կկարողանան օգտագործել «Ryanair»-ի այլ չվերթների տոմսերի գնելու համար՝ 12 ամսվա ընթացքում:
Ընկերությունը տեղեկացնում է, որ հարցերի համար ուղևորները կարող են դիմել այս հասցեով: