10/03/2020 14:53
Թրամփը չի ժամանի Մոսկվա՝ Հաղթանակի օրվա առթիվ
Ռուսական կողմը Միացյալ Նահանգներից տեղեկություն է ստացել, որ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը չի ժամանի Մոսկվա՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակի տոնակատարությունների առթիվ: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ Ռուսաստանի իշխանությունները դեռևս չգիտեն, թե ԱՄՆ-ն ինչ մակարդակով է ներկայանալու առաջիկա տոնակատարություններին:
Շքերթն՝ ի պատիվ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի, կանցկացվի 2020 թվականի մայիսի 9-ին, Մոսկվայում: