10/03/2020 19:24
Կորոնավիրուսի պատճառով փակվել է Վատիկանի գլխավոր տաճարը
Սուրբ Պետրոսի տաճարը, որը Վատիկանի կենտրոնական և ամենամեծ կառույցն է, փակվել է զբոսաշրջիկների համար՝ կորոնավիրուսի տարածման պատճառով:
«Այսօրվանից հրապարակն ու Սուրբ Պետրոսի բազիլիկը փակվում են էքսկուրսիաների և զբոսաշրջիկների համար մինչև ապրիլի 3-ը», - AgenSIR-ը մեջբերել է իշխանությունների հրամանագիրը:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Վատիկանը համագործակցում է Իտալիայի հետ։ Ավելի վաղ վարակի առաջին դեպքը գրանցվել էր քաղաք-պետութունում:
Դրանից հետո Հռոմի պապն առաջին անգամ պատարագ էր անցկացրել տեսակապի միջոցով։