10/03/2020 19:01
Կորոնավիրուսը տարածվել է Գերմանիայի բոլոր շրջաններում
Երեքշաբթի Գերմանիայի Սաքսոնիա-Անհալտ շրջանի իշխանությունները հաղորդել են կոոնավիրուսով վարակի՝ COVID-19-ի, առաջին չորս հաստատված դեպքերի մասին, այդպիսով վարակվածներ կան Գերմանիայի բոլոր 16 դաշնային նահանգներում:
«Սաքսոնիա-Անհալտում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակի առաջին չորս հաստատված դեպքերը», - Twitter-ում հայտնել է շրջվարչակազմը:
Խոսքը շրջանի չորս բնակիչների մասին է: Նշվում է, որ նրանցից երկուսը վերադարձել են Իտալիայից, մեկը՝ Ավստրիայից: Վարակվածնքերը 20-ից 42 տարեկան են:
Ընդհանուր առմամբ Գերմանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու ավելի քան 1,1 հազար դեպք: