10/03/2020 18:34
ԵԽ ղեկավարը կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսացվել է
Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին որոշել է մեկուսանալ Բրյուսելում՝ Իտալիա կատարած այցից հետո, գրում է «EUobserver»-ը:
«Անցյալ հանգստյան օրերին Իտալիայում գտնվելուց հետո ես որոշեցի հավատարիմ մնալ առաջարկվող գործողություններին և 14 օրվա ընթացքում պարտականություններս կատարել Բրյուսելում գտնվող իմ տնից», - ասել է նա:
Ավելի վաղ կորոնավիրուսով վարակի պատճառով Եվրախորհրդարանն ընդհատել է իր լիագումար նիստը Բրյուսելում: Այն անորոշ ժամանակով հետաձգվել է: