10/03/2020 10:11
«Իրատես». Նախկիններին ծառայող Հրայր Թովմասյանին փոխարինելու է ավելի նախկիններին ծառայող Վահե Գրիգորյանով
«Իրատես» թերթը գրում է. «Այս քարոզարշավի ընթացքում, թերևս, իշխանությունից ավելի ակտիվ աշխատում է ՀԱԿ-ը։ Այս ուժի ներկայացուցիչներն ամեն կերպ իրենց աջակցությունն են ցուցաբերում իշխանությանը։ Անգամ իշխանության ներսում իշխանությունից շատ ավելի մեծ գործ են անում։ Մեր տեղեկություններով, տարբեր գերատեսչություններում իշխանափոխությունից հետո աշխատանքի անցած ՀԱԿ-ականներն այսօր ակտիվ քարոզչություն են իրականացնում այդ կառույցներում, բաժնից բաժին են անցնում և անձամբ ամեն մեկի հետ աշխատանք տանում։ Ավելին, նույնիսկ ոմանց մի վարչությունից մյուսն են գործուղում, որպեսզի կոորդինացնի «Այո»-ի աշխատանքները։
Ու այս իրավիճակում ոչ մի պետծառայողի քաղաքական դիրքորոշումն աննկատ չի մնում, եթե համարձակվեն այլախոհություն դրսևորել, կես ժամում ազատման դիմումը կդրվի նրանց սեղանին։ Ամենևին էլ պատահական չէ ՀԱԿ-ի այս ջանասիրությունը, չէ՞ որ Հրայր Թովմասյանից ազատվելով, նրանք ունենալու են իրենց շահերը մշտապես պաշտպանող ՍԴ նախագահ՝ ի դեմս Վահե Գրիգորյանի։ Ո՞վ լիներ, որ այսքան ջերմեռանդորեն «Այո» չքարոզեր։ Ուղղակի Նիկոլ Փաշինյանն է անհարմար իրավիճակում հայտնվելու. փաստորեն, նախկիններին ծառայող Հրայր Թովմասյանին փոխարինելու է ավելի նախկիններին ծառայող Վահե Գրիգորյանով»: