10/03/2020 13:46
Փաշինյանը Մեղրիում խոսել է գիտահետազոտական դըմփդըմփիկի և դդումների մասին (Տեսանյութ)
Մենք ունենք Սահմանադրության մեջ նկարագրված Սահմանադրական դատարան, բայց չունենք նկարագրվածին համապատասխանող ՍԴ, Մեղրիում «Այո»-ի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նկատեց, որ համաձայն Սահմանադրության՝ ամեն վեց տարին մեկ պետք է ՍԴ նախագահի ընտրություններ լինեն:
«Այսինքն՝ 2024 թվականին պիտի լիներ ՍԴ նախագահի ընտրություններ, բայց եթե իրենց մեկնաբանությունը նայենք, դա պետք է տեղի ունենա 2035 թվականին, այսինքն՝ ՍԴ նախագահի երկու ընտրություն, ըստ էության, մարդիկ չեղյալ են արել: Դա նույնն ա, որ 2018-ին խորհրդարան ա ընտրվել ու ես՝ վարչապետ, հաջորդ ընտրությունները 2023 թվականին պիտի լինի, հիմա մենք խորհրդարանում ունենք մեծամասնություն, մի հատ օրենք մտածենք, ասենք՝ «ժողովուրդ ջան, ընտրել եք, լավ եք արել, մինչև 2035 թիվը Հայաստանում խորհրդարանական ընտրություններ չեն լինելու, որովհետև իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դըմփդըմփիկ տենց մի բան ա նշանակում, որոշ դդումների դըմփդըմփիկը…», ես էլ ասեմ՝ «դե ընտրել եք վարչապետ, ժողովուրդ ջան, մինչև 2035 թիվը պետք ա վարչապետ լինեմ»: Տենց բան ո՞նց կլինի», - ասաց Փաշինյանը:
Նա նաև նկատեց, որ սահմանադրության մեջ միևնույն ժամանակ նշվում է, որ փոփոխությունները չեն վերաբերում այն դատավորներին, որոնք ընտրվել են հին կարգով: