10/03/2020 16:15
Նավթի գները բարձրացել են 7 տոկոսով
Նավթի համաշխարհային գները բարձրացել են 7 տոկոսով, մինչդեռ նախօրեին նավթի գինը նվազել էր 30 տոկոսով:
Նախօրեին նավթի համաշխարհային գների անկումը պայմանավորված էր «OPEC+»-ի երկրների՝ նավթի արդյունահանման վերաբերյալ անորոշությամբ։
Brent տեսակի նավթի մեկ բարելը թանկացել է 7.33 տոկոսով՝ մինչև 36.88 դոլար։
WTI տեսակի նավթի ապրիլի ֆյուչերսները թանկացել են 6.81 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 33,25 դոլար։