10/03/2020 17:00
Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել», մեր քաղաքացին չի կարող սխալ բան որոշել. Նիկոլ Փաշինյան
Կապանում «Այո»-ի քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սահմանադրական փոփոխությունները հանարքվեի դնելը չի նշանակում անտեսել միջազգային պարտավորությունները, այլ նշանակում է կարևորել սեփական ժողովրդի կամքը:
«Բազմաթիվ «ոչիստներ» ասում էին՝ «եկեք գնանք միջազգային տարբեր ձևերով բացահայտ և ոչ բացահայտ լուծենք», մենք ասեցինք՝ «ո՛չ, էդ խնդիրը մենք կլուծենք մեր ժողովրդի հետ»: Սա չի նշանակում, թե մենք որևէ միջազգային պարտավորությունից հրաժարվում ենք, քավ լիցի, ամեն ինչn ընթացակարգերով արվում է, որտեղ պիտի ճկուն լիենք` կլինենք ու կարծիքներ կհարցնենք, բայց մենք ասում ենք, որ ՀՀ-ն ինքնիշխան պետություն է, ՀՀ քաղաքացին ինքնիշխան սուբյեկտ է, և երբ ՀՀ քաղաքացին իր կամքն ասի, ամբողջ աշխարհը պիտի հաշվի նստի այդ կամքի հետ: Չկա աշխարհում ուժ, որը մեզ կասի՝ «ձեր քաղաքացին սխալ բան ա որոշել», մեր քաղաքացին չի կարող սխալ բան որոշել, էն, ինչ մեր քաղաքացին կորոշի՝ օրենք է, աներկբա օրենք է: Որևէ ուժ չի կարող կասկածի տակ դնել մեր ժողովրդի ինքնիշխանությունը՝ լինի արևմուքտում, լինի արևելքում, լինի հյուսիում, թե լինի հարավում: Սա 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեի շարունակությունն է», - ասաց Փաշինյանը:
Նա ընդգծեց՝ իրենք հարգում են բոլոր միջազգային գործընկերներին.
«Բոլոր հուսալի գործընկների համար կլինենք հուսալի գործընկեր, իսկ ով փորձի խաբել, քցել, դրա պատասխանը կտանք», - ասաց նա: