10/03/2020 19:13
Լեհաստանում կորոնավիրուսի պատճառով չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային միջոցառումները
Լեհաստանի իշխանությունները չեղյալ են հայտարարելու երկրում բոլոր զանգվածային իրադարձությունները` կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Այս մասին հայտարարել է վարչապետ Մաթեուշ Մորավեցկին, գրում է «Wyborcza» թերթը:
«Իտալացիներն ու գերմանացիները նման քայլի շատ ուշ գնացին: Մենք ուզում ենք դա անել նախօրոք», - մանրամասնել է վարչապետը:
Կորոնավիրուսի առաջին դեպքը Լեհաստանում գրանցվել է մարտի 4-ին՝ Գերմանիայից վերադարձած մի քաղաքացու մոտ:
Մարտի 9-ից երկրում գործում է շուրջօրյա սանիտարական հսկողություն՝ Գերմանիայի և Չեխիայի հետ սահմանին: