10/03/2020 17:50
Ռուսաստանում նախագահական ժամկետների քանակը զրոյացվում է. Պուտինը կարող է կրկին առաջադրվել
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ գործող նախագահի՝ նոր ընտրություններին մասնակցելը հնարավոր է, բայց անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի գնահատականը:
«Ես, այնուամենայնիվ, ոչ նպատակահարմար եմ համարում Սահմանադրությունից նախագահական ժամկետների քանակի սահմանափակման մասին դրույթը հեռացնելը: Առաջարկությունը նշանակում է վերացնել սահմանափակումները ցանկացած քաղաքացու համար, ներառյալ՝ գործող նախագահի, և թույլ տալ մասնակցել հետագա ընտրություններին», - ասել է Պուտինը՝ Պետդումայում ունեցած ելույթի ժամանակ:
Ավելի վաղ Պետդուման աջակցություն է հայտնել պատգամավոր Վալենտինա Տերեշկովայի առաջարկությանը՝ նախագահական ժամկետների քանակի սահմանափակումը վերացնելու վերաբերյալ:
Ըստ առաջարկության՝ փոփոխությունը տարածվում է Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը զբաղեցրած և զբաղոցնող անձի վրա՝ առանց հաշվի առնելու նրա նախագահության ժամկետների քանակը, և թույլ է տալիս վերջինիս կրկին զբաղեցնել պետության ղեկավարի պաշտոնը: