10/03/2020 12:58
Թրամփը կորոնավիրուսի հայտնաբերման համար բժշկական զննում չի անցել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորոնավիրուսի հայտնաբերման համար բժշկական զննում չի անցել, քանի որ չի շփվել այդ վարակի կրողների հետ: Այս մասին լրագրողներին հաղորդել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:
«Նախագահը COVID-ի զննում չի անցել, քանի որ երկարատև սերտ կապեր չի ունեցել որևէ մեկի հետ, ում մոտ COVID-19-ն է հաստատվել, նա չունի ախտանիշներ [հիվանդության]: Նախագահ Թրամփի առողջական վիճակը մնում է գերազանց, և նրա բժիշկը կշարունակի ուշադիր հետևել նրան»,- ասել է ԱՄՆ նախագահի խոսնակը:
ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը, երկուշաբթի պատասխանելով լրագրողների հարցերին, նույնպես նշել է, որ կորոնավիրուսի թեստ չի անցել: