10/03/2020 12:01
Կորոնավիրուսի մեկուսացման ռեժիմը խախտելու համար Ուզբեկստանում հնարավոր է մինչև 8 տարվա ազատազրկում
Ուզբեկստանում կարանտինի ռեժիմի պահպանման պահանջների խախտում ենթադրում է քրեական պատիժ՝ մինչև 8 տարվա ազատազրկում, հայտնում է Առողջապահության նախարարությունը:
Դա վերաբերում է քաղաքացիներին, որոնք այցելել են այն երկրներ, որտեղ հայտնաբերվել են կորոնավիրուսի դեպքեր:
Ըստ մամուլի ծառայության՝ Ուզբեկստանում կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով երկիր ժամանողների համար կարանտինի և մոնիտորինգի պայմանները բաժանվում են մի քանի կատեգորիայի:
«Կարանտինում գտնվող անձանց կողմից ռեժիմի խախտման դեպքում պատասխանատվություն է նախատեսվում` մինչև ութ տարի ժամկետով ազատազրկում:
Այս պատիժը կարող է կիրառվել 14-օրյա կարանտինի կանոնները խախտելու դեպքում՝ 1 ա կարգով հատուկ փակ տարածքներում (Չինաստանից, Հարավային Կորեայից, Իրանից, Իտալիայից, Աֆղանստանից, Ճապոնիայից ժամանածների) և 14-օրյա տնային կարանտինում գտնվողների՝ 1-բ-ի (Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, Սինգապուրից, Իսպանիայից, Թայվանից ժամանածների) նկատմամբ»: