10/03/2020 12:35
Ֆրանսիայի մշակույթի նախարարի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրանկ Ռիստերը վարակվել է COVID-19 նոր կորոնավիրուսով, հայտնում է France Presse-ը՝ հղում անելով նախարարի գրասենյակին:
«Նախարարի թեստերն այսօր դրական արդյունք են ցույց տվել»,- հայտնում է գործակալությունը` նշելով, որ նախարարն այժմ գտնվում է Փարիզի իր տանը և իրեն լավ է զգում:
Գործակալությունը հիշեցնում է, որ Ռիստերը անցած շաբաթ մի քանի օր անցկացրել էր Ազգային ժողովում, որտեղ այսօրվա դրությամբ կորոնավիրուս է հայտնաբերվել հինգ պատգամավորի մոտ: