10/03/2020 15:19
Բժիշկները պատմել են կորոնավիրուսի նոր ախտանիշների մասին
Սինգապուրի մի խումբ բժիշկներ հայտնաբերել են կորոնավիրուսով վարակի նոր ախտանիշներ: Ուսումնասիրության արդյունքները հրապարակված են «Lancet» ամսագրում:
Ըստ նրանց՝ որոշ հիվանդների մոտ սկզբում ախտորոշվել է դանգո տենդ: Նրանք բողոքում էին տենդից և քոր առաջացնող հիվանդությունից: Այնուամենայնիվ, չունեին կորոնավիրուսին բնորոշ ախտանիշներ:
Բուժումը չէր օգնում, հիվանդները սկսել էին բողոքել շնչահեղձությունից, և լրացուցիչ ստուգում էին անցել կորոնավիրուսների համար: Թեստերը ցույց են տվել դրական արդյունք:
Բժիշկները գործընկերներին հորդորել են լուրջ վերաբերվել ախտորոշմանը՝ հիշեցնելով, որ ոչ պատշաճ վերաբերմունքը սպառնալիք է հանրային առողջության համար: