11/03/2020 21:11
Կորոնավիրուսով վարակված երեք անձինք հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում
Կորոնավիրուսով վարակված երեք անձինք հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
«Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից մեկը Իտալիայի (տարիքը` 51), իսկ երկուսը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում», - ասված է հաղորդագրության մեջ։
Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները:
Բոլորն ի սկզբանե գտնվել են նախարարության հսկողության տակ` ժամանելուն պես: