11/03/2020 17:10
Կորոնավիրուսի պատճառով Աբխազիան կփակի Վրաստանի հետ սահմանը
Աբխազիայի նախագահի պաշտոնակատար Վալերի Բգանբան հանձնարարել է միջոցներ ձեռնարկել՝ կորոնավիրուսի պատճառով Վրաստանի հետ պետական սահմանը փակելու համար, չորեքշաբթի հայտնել են հանրապետության Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ Բգանբան հանձնարարել էր Ռուսաստանի և Վրաստանի սահմանին տեղադրել տեսախցիկներ՝ «որպեսզի կանխվի անառողջ մարդու մուտքն Աբխազիայի տարածք»: