11/03/2020 17:30
Կորոնավիրուսի պատճառով Բեռլինում չեղարկվել են զանգվածային միջոցառումները
Կորոնավիրուսի պատճառով Գերմանիայի մայրաքաղաքում մինչև ապրիլի 19-ը չեղյալ են հայտարարվել ավելի քան 1000 մարդու մասնակցությամբ զանգվածային բոլոր միջոցառումները: Այս մասին չորեքշաբթի հայտնել է առողջապահության գծով Բեռլինի սենատոր Դիլեք Կալայչին:
«Կորոնավիրուսը տարածվում է: Այս փուլում հանրային կյանքը պետք է սահմանափակվի», - ասել է սենատորը, որի հայտարարությունը հրապարակվել է Բեռլինի Սենատի կայքում: