11/03/2020 17:36
Մեծ Բրիտանիան Աֆղանստանից դուրս կբերի ավելի քան 300 զինծառայող
Մեծ Բրիտանիան որոշել է 330 զինծառայողի դուրս բերել Աֆղանստանից մինչև հուլիսի կես՝ «Թալիբան»-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերելուց հետո, հայտնում է «Times»-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ավելի վաղ Պենտագոնից հայտարարել են, որ Միացյալ Նահանգները հաստատում է Աֆղանստանում զորքերի թվի կրճատման մեկնարկը՝ «Թալիբան»-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն:
135 օրվա ընթացքում Աֆղանստանում ամերիկյան ուժերը կհասնեն 8600-ի: