11/03/2020 15:03
Իտալիան միջոցներ կհատկացնի կորոնավիրուսից տուժած տնտեսությանն օգնելու համար
Իտալիայի նախարարների խորհուրդը 25 միլիարդ եվրո կհատկացնի որպես տնտեսական աջակցություն՝ կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարելու համար, հայտարարել է վարչապետ Ջուզեպե Կոնտեն:
«Մենք հատկացրել ենք 25 միլիարդի հսկայական գումար: Այն կօգտագործվի այս արտակարգ իրավիճակի դժվարությունները հաղթահարելու համար», - ասել է Կոնտեն մամուլի ասուլիսում:
Ըստ Իտալիայի ֆինանսների նախարարության ղեկավար Ռոբերտո Գուալտյերիի՝ առաջին հերթին 12 միլիարդ եվրո կուղարկվի ընտանիքներին և ձեռնարկություններին աջակցելու համար:
«Կորոնավիրուսի պատճառով ոչ ոք չի կորցնի իր աշխատանքը», - վստահեցրել է նախարարը: