11/03/2020 17:24
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով կարող են նոր սահմանափակող միջոցներ կիրառել
Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն չի բացառել երկրի հյուսիսային շրջաններում ավելի խիստ կարանտինային սահմանափակումների կիրառումը՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ:
Համապատասխան խնդրանքն ուղարկել են հենց շրջանները:
Մասնավորապես, Լոմբարդիայի և Վենետոյի հյուսիսային շրջանների իշխանություններն առաջարկում են փակել բոլոր ձեռնարկություններն ու հաստատությունները, բացառությամբ՝ դեղատների և խանութների, դադարեցնել տրանսպորտի երթևեկությունն ու թողնել միայն ամենաանհրաժեշտ կոմունալ ծառայությունները: