11/03/2020 18:28
«Հրաշք կաթ». Խարդախները Լեհաստանում «դեղամիջոց» են առաջարկել կորոնավիրուսի դեմ
Լեհաստանում կորոնավիրուսի հետ կապված ակտիվացել են խարդախներ, որոնք գնորդներին առաջարկում են «հրաշք կաթ» և թալիսմաններ՝ COVID-19-ից պաշտպանվելու համար, հայտնում է РИА Новости-ն:
Այս մասին լեհական հեռուստատեսությամբ հայտնել է Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատարի մամուլի քարտուղարը:
«Հայտնվել են խարդախներ, որոնք տնից տուն են գնում և վաճառում դեղամիջոցներ, հրաշք կաթ, հրաշք թալիսմաններ», - ասել է նա:
Ոստիկանության ներկայացուցիչը քաղաքացիներին խնդրել է թույլ չտալ տուն մտնել այն մարդկանց, որոնք հրաշք եղանակներ են առաջարկում, և նման դեպքերի մասին անմիջապես հաղորդել ոստիկանություն։