11/03/2020 16:09
Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ձեռնպահ է մնում ձեռքսեղմւմներից
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով ձեռնպահ է մնում ձեռքսեղմումներից և սահմանափակվում է միայն հեռավորության վրա ողջյունով:
Ավելի վաղ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան հաղորդել էր այդ երկրում կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի մասին: Ըստ թուրք նախարարի՝ հիվանդը տղամարդ է, որը վերջերս է վերադարձել Եվրոպա ուղևորությունից:
«Հուսով ենք, որ Թուրքիան կկարողանա խուսափել կորոնավիրուսի հետևանքով զոհերից: Սակայն մենք կորոնավիրուսի պատճառով ձեռնպահ ենք մնում ձեռքսեղմումներից և սահմանափակվում միայն հեռավորության վրա ողջյունով», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Անկարայում խորհրդարանում: