11/03/2020 15:59
Վրաստանում կորնավիրուսի պատճառով երկարացնում են արձակուրդները և հետաձգում բանակային զորակոչը
Վրաստանի իշխանությունները որոշել են երկարաձգել արձակուրդները երկրի դպրոցներում, մանկապարտեզներում և համալսարաններում՝ կորոնավիրուսի տարածման պատճառով, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:
Վրաստանում մինչ այժմ հայտնաբերվել է վարակի 23 դեպք:
Բացի այդ որոշում է կայացվել հետաձգել պարտադիր զինվորական ծառայության գարնանային զորակոչը մեկ ամսով՝մինչև ապրիլի 13-ը: