11/03/2020 21:00
ԱՀԿ-ն աշխարհում հայտարարել է կորոնավիրուսի պանդեմիա
Աշխարհում նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսը՝ Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ:
«Առաջիկա օրերին և շաբաթներին մենք ակնկալում ենք, որ դեպքերի, մահերի և տուժած երկրների թիվը կաճի... Մենք եկել ենք այն եզրակացության, որ COVID19-ը կարելի է բնութագրել որպես պանդեմիա», - ասել է նա:
Պանդեմիա անվանում են անսովոր ուժեղ համաճարակը, որը բնութագրվում է վարակիչ հիվանդության տարածմամբ ամբողջ երկրում, հարևան պետությունների տարածքում և երբեմն նաև աշխարհի շատ երկրներում:
Մարտի 11-ի դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 118 հազար մարդ՝ աշխարհի 114 երկրում: