11/03/2020 12:36
«Սբերբանկը» դեպի Հայաստան բջջային հեռախոսահամարով փոխանցոմներ է բացում
«Սբերբանկը» հայտնում է դրամական փոխանցումների սեփական էկոհամակարգին Հայաստանի Հանրապետությունից առաջին գործընկերոջը միացնելու մասին: Այժմ «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածի օգտատերերը կկարողանան գումարներ փոխանցել Հայաստանի թվային բանկի` Էվոկաբանկի քարտերին կամ հաճախորդների հաշիվներին:
Փոխանցումներ կատարելու համար անհրաժեշտ է iOS-ում կամ Android-ում «Սբերբանկ օնլայն» բջջային հավելվածում բացել «Արտասահման՝ հեռախոսահամարով քարտի/հաշվի» բաժինը և ընտրել բանկը: Այնուհետև հարկավոր է նշել ստացողի բջջային հեռախոսահամարը, որը կապված է նրա հաշվին կամ բանկային քարտին: Փոխանցման վճարը 1% է, իսկ առավելագույն փոխանցման գումարը` 50 հազար ռուբլի մեկ օրվա համար:
Փոխանցումն իրականացվում է ռուբլով, իսկ Հայաստանի Հանրապետությունում քարտին փոխանցվելուց հետո այն ավտոմատ վերածվում է քարտի արժույթի: Ստացողի քարտին գումարը փոխանցվում է անհապաղ: