12/03/2020 12:44
Արցախը կարող է ընտրվել թույլ օղակ. Անդրանիկ Թևանյան (Տեսանյութ)
Մոսկվայում Պուտինի և Էրդողանի հանդիպումը շատ կարևոր էր հատկապես այն առումով, որ ռուս-թուրքական հարաբերություններ չեն կարող ազդեցություն չթողնել Հայաստանի և Արցախի խնդրի վրա, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
Բանախոսը միաժամանակ շեշտեց՝ մենք պետք է ունենանք այնպիսի պատրաստվածություն, որ ավելի քիչ կախվածություն ունենանք արտաքին գործոններից։
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ չի կարելի բացառել, որ Թուրքիան կարող է փորձել Ադրբեջանի ձեռքով ռևանշի հասնել Սիրիայում, սակայն ի տարբերություն Սիրայի, որտեղ ռուսների ներգրավածություն կա, Արցախում նման բան չկա։
«Հետևաբար Արցախը կարող է ընտրվել թույլ օղակ, դրա համար էլ մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու հնարավոր զարգացումներին։ Երկրում տիրող իրավիճակն ավելի մեծ մարտահրավեր է, քան հնարավոր ռազմական գործողություններն Արցախում», - նշեց Թևանյանը։