12/03/2020 11:32
Դասերը հետաձգելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա. Տիգրան Ավինյան
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը խոսեց կորոնավիրուսի պատճառով դասերը հետաձգելուց:
«Տարբերակ կարող է լինել, օրինակ, դասերը հետաձգել», - ասաց ՄԻՊ-ը:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, թե նմանատիպ որոշումների համար նվազագույնը կոնկրետ հիմնավորումներ են պետք, որոնք կվկայեն այն մասին, որ արդեն իսկ կա վիրուսի տարածում:
«Մեր դեպքերը շատ տեղայնացված են, շատ կոնկրետ են, մարդիկ են, ովքեր ի սկզբանե եղել են վերահսկողության տակ ու դեռևս նմանտիպ հարց քննարկելու կարիք չկա, խուճապի կարիք էլ չկա», - ասաց Տիգրան Ավինյանը:
Նա նշեց, թե իրենք ամենօրյա ռեժիմով աշխատում են, եթե կարիքը լինի, նման որոշում մեկ օրվա ընթացքում կկայացվի:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, թե այսօր փակ հանդիպում է լինելու և կքննարկվի այդ հարցը: