12/03/2020 11:37
Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացվել է 41 մարդ, հաստատված 4 դեպք կա, հնարավոր է լինեն նոր մեկուսացվողներ
Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսով վարակի հաստատված 4 դեպք, քաղաքացիներից երեքը ախտանշաններ չունեն, միայն մեկն ունի գանգատներ և աջակողմյան բազալ թոքաբորբ, նաև ջերմում է և ստանում է սիմպտոմատիկ բուժում, կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Հատուկ պահման վայրում արդեն իսկ մեկուսացվել է 10 անձ, որտեղ մենք ունեինք ևս 31 հոգի։ Ինչպես նաև իրականացվել են մեկուսացման աշխատանքներ իրենց բնակավայրերում՝ բավական մեծաթիվ մարդկանց։ Հնարավոր է՝ նրանց միջից նորից տեղի ունենա մեկուսացում հատուկ պահման վայրում՝ օրվա ընթացքում։ Միջոցառումները շարունակվում են», - ասաց Արսեն Թորոսյանը։