12/03/2020 22:33
Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
Առաջին մարդն է մահացել Նորվեգիայում կորոնավիրուսով վարակի հետևանքով, հաоտնել է երկրի վարչապետ Էռնա Սուլբերգը:
Ավելի վաղ նա հայտարարել էր, որ մարտի 12-ին կառավարությունը հայտարարելու է Նորվեգիայում երբևէ իրականացված ամենածայրահեղ և լուրջ միջոցառումների ներդրման մասին: Բոլոր մանկապարտեզները, դպրոցներն ու համալսարանները կփակվեն:
Մինչ օրս Նորվեգիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակի ավելի քան 700 դեպք: