12/03/2020 08:50
3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո լուրերը, թե իբր ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել կորոնավիրուս, չի համապատասխանում իրականությանը. ԱՆ
Նոր կորոնավիրուսի 3 նոր դեպքի մասին հայտարարելուց հետո համացանցում տարածվել է, իբր «Հետազոտության ընթացքում ևս 3 անձի մոտ է հայտնաբերվել»: Այս «ինֆորմացիան» սկսել են արտատպել նաև լրատվամիջոցները, հայտնում են ԱՆ-ից:
«Հարգելի ֆեյսբուքյան օգտատերեր, կոչ ենք անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել և ունենալ պատասխանատվության զգացում:
Այս պահին ընդհանուր առմամբ Հայաստանում առկա է 4 դեպք, որից մեկի մասին հայտարարվել է մարտի 1-ին և 3-ը` մարտի 11-ին:
Հետևե’ք միայն պաշտոնական լրահոսին», - ասված է ԱՆ հայտարարության մեջ: