12/03/2020 18:35
Մեծ Բրիտանիան դեմ է Եվրամիության հետ սահմանների փակմանը
Միացյալ Թագավորությունը մտադիր չէ ԵՄ քաղաքացիների մուտքն արգելել, քանի որ գիտնականները դա չեն համարում արդյունավետ միջոց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, հինգշաբթի լրագրողներին հայտնել էՄեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մարտի 13-ից 30 օրով արգելելու է մուտքը Եվրոպայից, բացառությամբ՝ Միացյալ Թագավորությունից, քանի որ ԵՄ-ն բավարար չափով չի արձագանքում կորոնավիրուսի տարածմանը: