12/03/2020 15:39
Եվրոպայում միայն մեկ երկիր է մնացել, որտեղ կորոնավիրուս չի գրանցվել
Չեռնոգորիան եվրոպական միակ երկիրն է, որտեղ դեռևս չի արձանագրվել COVID-19 կորոնավիրուսով վարակի ոչ մի դեպք, հայտարարել է հասարակական առողջության ինստիտուտի համաճարակաբան Իգոր Գալիչը:
Ըստ նրա՝ համաճարակի սկզբից երկրում հետազոտվել է ավելի քան 2000 մարդ: Ներկայումս 392 մարդ է բժիշկների հսկողության տակ է:
«Կորոնավիրուսի ախտորոշումը երկու-երեք ժամ է տևում, ուստի արդյունքները բավականին արագ հայտնի են դառնում», - ասել է Գալիչը:
Նա կոչ է արել քաղաքացիներին խուճապի չմատնվել և չտարածել ապատեղեկատվություն: