12/03/2020 17:42
Իրանը 5 միլիարդ դոլար է խնդրում ԱՄՀ-ից` կորպորավիրուսի պատճառով
Իրանի իշխանությունները դիմել են Արժույթի միջազգային հիմնադրամ՝ խնդրելով 5 միլիարդ դոլար տրամադրել կորոնավիրուսի բռնկման դեմ պայքարի համար։
Իրանի Կենտրոնական բանկի՝ ԱՄՀ-ին դիմելու վերաբերյալ տեղեկատվությունը հաստատել է Արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Այս պահին Իրանում գրանցված է հիվանդության 9 հազար դեպք, 354-ը՝ մահացու ելքով, բուժվել է ավելի քան 2,9 հազար մարդ: