12/03/2020 22:25
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է հազարը
Իտալիայում մեկ օրում կորոնավիրուսով վարակի դեպքերի ընդհանուր թիվն աճել է մոտ 3 հազարով, զոհ է դարձել ավելի քան հազար մարդ: Այդ մասին հինգշաբթի հաղորդել է РИА Новости-ին:
«Այսօր ունենք 213 բուժված, նրանց ընդհանուր թիվը հասել է 1258-ի: Նաև մենք արձանագրել ենք մահվան 188 դեպք», - նշել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորրելին՝ երեկոյան ճեպազրույցի ժամանակ:
Այսպիսով, Իտալիայում զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Դրանից առաջ հաղորդվել է 827 զոհի մասին:
Բորրելին հավելել է, որ վարակների ընդհանուր թիվը, ներառյալ նրանց, ովքեր մահացել և ապաքինվել են, գերազանցել է 15 հազարը: