12/03/2020 14:54
«Յուվենտուսում» Ռոնալդուի խաղընկերը վարակվել է կորոնավիրուսով
«Յուվենտուսի» պաշտպան Դանիելե Ռուգանին վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է «Old Signora»-ի պաշտոնական կայքը:
Այս պահին խաղացողը կարանտինում է:
Այժմ ակումբը պարզում է, թե ում հետ է վերջին օրերին շփվել Ռուգանին:
Այս մրցաշրջանում Ռուգանին «Յուվենթուսում» յոթ հանդիպում է անցկացրել՝ բոլոր մրցաշարերում:
Հիշեցնենք՝ Իտալիայում մարզական միջոցառումները հետաձգվել են մինչև ապրիլի 3-ը: