12/03/2020 09:57
«Փաստ». Մի շարք ՀԿ-ներ բավական մեծ չափերի դրամաշնորհի հերթական չափաբաժինն են ստացել
«Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, որ օրերս ՀՀ տարածքում գործող մի շարք ՀԿ-ներ բավական մեծ չափերի դրամաշնորհի հերթական չափաբաժինն են ստացել։ Այս գործընթացում հատկանշականն այն է, որ տրամադրված գումարները հստակ նպատակների են ուղղվելու։ Մասնավորաբար, թերթի աղբյուրների փոխանցմամբ, այդ գումարներով հիմնականում հանրության շրջանում տարվելու է իբր բռնության դեմ պայքարի (հիմնականում ընտանեկան բռնություններ, կանանց և երեխաների իրավունքների մասին նախագծերի նախապատրաստում և քննարկում և այլն) ու խաղաղության նախապատրաստման գործընթացի հետ կապված հարցերի քարոզչություն:
Այս տեղեկատվությունն էլ ավելի հետաքրքիր է դառնում, երբ դրանք դիտարկվում են Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման մասին խոսակցությունների ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլում ընթացող զարգացումների ֆոնին։
Մասնավորաբար, «խաղաղության նախապատրաստման» թեզն այն աստիճան առաջնային է դարձել, որ դրա մասին վերջին շրջանում սկսեցին իրենց հայտարարություններում հատուկ տեղ հատկացնել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: