12/03/2020 17:51
Պեսկովը հստակեցրել է, թե ով կարող է փակել Եվրոպայից դեպի Ռուսաստան մուտքը
Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Եվրոպայից Ռուսաստան մուտքի սահմանափակման հնարավորության որոշում կարող է կայացնել կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները 30 օրով արգելելու է մարդկանց մուտքը Եվրոպայից՝ կորոնավիրուսի պատճառով:
«Դուք գիտեք, որ որոշ սահմանափակումներ արդեն գործում են՝ հարկադիր և ժամանակավոր: Նոր սահմանափակումների ներդրման մասին որոշումներ կայացնում է օպերատիվ շտաբը, որը գործում է կառավարությունում: Մենք հետևում ենք նրանց որոշմանը», - հայտարարել է Պեսկովը։