12/03/2020 23:17
Կանադայի վարչապետը կնոջ հետ ինքնակամ տեղափոխվել է կարանտին
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ որոշել է տեղափոխվել կարանտին, քանի որ իր կնոջ մոտ հայտնաբերել են կամ գրիպի կամ էլ կորոնավիրուսի՝ COVID-19 ախտանիշներ, հայտնում է «Известия»-ն:
Հաղորդվում է, որ Թրուդոյի կինը վերջերս է վերադարձել Լոնդոնից: Այժմ նա անցնում է թեստավորում: Նշվում է, որ Սոֆի Գրեգուարի ախտանիշները թուլացել են: Ընդ որում, Թրյուդոն հիվանդության նշաններ չունի:
Միևնույն ժամանակ, Թրուդոն, հեռուստատեսությամբ հայտարարել է, որ ինքնակամ է որոշում է կայացրել ինքնամեկուսացման մասին, քանի որ իր կինն անցնում էր թեստավորում՝ կորոնավիրուսի համար: