12/03/2020 12:33
Այս իշխանությունն իր հանրաքվեով կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրն է դարձել. Անդրանիկ Թևանյան
Այս իշխանությունն իր հանրաքվեով կորոնավիրուսի տարածման ամենամեծ աղբյուրն է դարձել։ Ամբողջ աշխարհում հավաքներն արգելվում են, իսկ ՀՀ իշխանությունը հանուն քարոզի ժողովրդին հավաքում է և դառնում կորոնավիրուսի տարածող, «Ռուս–թուրքական հարաբերությունների ներկա փուլը և դրա հնարավոր ազդեցությունը Արցախի վրա» խորագրով քննարկման ժամանակ ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Տնտեսական և մյուս բոլոր մարտահրավերները թողած՝ ՀՀ իշխանությունները զբաղված են նեղ քաղաքական խնդրով, որը վերաբերում է 7 հոգու աշխատանքից ազատելուն և ուրիշ 7 հոգու աշխատանքի ընդունելուն», - ասաց նա։