12/03/2020 17:00
Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով Թումոյում դասերը դադարեցված են մինչև ապրիլի 12-ը
Կորոնավիրուսի կանխերգելման նպատակով Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մինչև ապրիլի 12-ը դասերը դադարեցված են.
«Քանի որ մեզ մոտ երեխաների հոսքը շատ է, երեխաների ապահովությունից ելնելով՝ այսօրվանից մինչև ապրիլի 12-ը դասերը դադարեցված են», - Aysor.am -ին փոխանցեցին կենտրոնից:
Հիշեցնենք՝ երեկ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման երեք նոր դեպք է գրանցվել: Այսօր կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել էր, որ փակ հանդիպման ժամանակ կքննարկեն դասերը հետաձգելու հարցը: